Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը.Factor

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի իրականացման հարցերը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան):

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կողմերը քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցության առաջին հանդիպման արդյունքները [Մոսկվայում], հետաքրքրություն են հայտնել համագործակցության այդ մեխանիզմի առաջխաղացման հարցում», – ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմանբ` նախարարները նաև քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։