Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով: Այդ մասին տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:
«Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար: Եվ Նվերի և Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Տղաները ցանկություն են հայտնել դադարեցնել հացադուլը», -Նշել է նա: