Կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Խախտումների էական նվազման միտում է գրանցվել դիտարկված զբոսայգիների, հուշակոթողների հարակից տարածքներում։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ ու պատասխանատու, նախկինում հաճախակի հանդիպող դիմակները սխալ կրող անձանց թիվը զգալի կրճատվել է։ Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։