Փարիզի Օդեոնի հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Այսօր, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։

Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։

Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։