ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը․ Խորհրդակցություն ԱԻՆ-ում․ Տեսանյութ

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ:

Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ է մաղթել  հետագա գործունեության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։