N զորամասում հուլիսի 18-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Զորավարժության ընթացքում ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։