Լեւոն Տեր-Պետրոսյանը բարի ճանապարհ մաղթեց Դաշինքից հեռացածներին

Լեւոն Տեր-Պետրոսյանը բարի ճանապարհ մաղթեց Դաշինքից հեռացածներին
Լեւոն Տեր-Պետրոսյանը բարի ճանապարհ մաղթեց Դաշինքից հեռացածներին

«Թե ինչ կարեւոր է ՀԱԿ կուսակցության ստեղծումը, դրա մասին չեմ խոսելու: Ուզում եմ խոսել ՀԱԿ-ին վերաբերող այն ասպեկտի մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ուզում եմ գնահատել մեր 5 տարվա աշխատանքը:

ՀԱԿ կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր ՀԱԿ դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա չի նսեմացնում նրանց գործը, որ արել են այս 5 տարիների ընթացքում…խորին շնորհակալություն եմ հայտնում Դաշինքի բոլոր անդամներին, որոնք կատարել են իրենց մեծագույն գործը: Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ՝ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որ բերել են»,- այսօր ՀԱԿ հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/13/230708/