Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։