Ապարանի, Արարատի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Արարատի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: