ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան.Factor

Վերջերս Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձած Խավիեր Կոլոմինան հաջորդ շաբաթ կժամանի Հարավային Կովկաս: Կոլոմինան այդ մասին հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ինքը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։

«Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ իմ առաջին ուղևորությանը Կովկաս։ Այցելելու եմ Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան՝ որպես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ էլ ավելի զարգացնելու ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Կովկասում»,-գրել է նա:

Այս մասին հայտնում է factor.am-ը: