Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․

Այսօր ստացել եմ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Կրկին հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ պատվաստվել և կանխել վարակի տարածումը:

Հիշեցում. կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, ինչպես նաև պատվաստվել Հայաստանում գործող շրջիկ կետերում։