ԱՀԿ-ում չեն բացառել աշխարհում COVID-19-ի դեմ պայքարում ընդգրկուն միջոցառումներին վերադառնալը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Հնարավոր չԷ բացառել, որ ինչ-որ տեղ կպահանջվեն նաեւ ավելի ընդգրկուն միջոցառումներ, բայց դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից»,-ասել Է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ամեն բան կախված կլինի կորոնավիրուսի տարածման սպառնալիքից, իսկ հակազդման միջոցառումների հանձնարարականները կվերսկսվեն իրադրության համաճարակաբանական վերլուծությունների հիման վրա:

Վույնովիչը հավելել Է, որ ընդգրկուն միջոցառումների սահմանափակման վերաբերյալ ԱՀԿ-ի հանձնարարականները մնում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: