Ըստ ԿԸՀ տվյալների, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Հրազդանի ընտրությունները գտնվում էին ուշադրության կենտրոնում, քանի որ պայքարն ընթանում էր իշխանության եւ ընդդիմության թեկնածուների միջեւ: Արամ Դանիելյանի հետ մրցապայքարի էր դուրս եկել ընդդիմադիր ՀԱԿ անդամ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ըստ տեղեկությունների, Սասուն Միքայելյանի շտաբը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Ստորեւ ներկայացնում ենք ԿԸՀ տվյալները:
Արդյունքներ
Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների 25480
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 45172
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը 19506
Անվավեր քվեաթերթիկների թիվը 893
Օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը 0
Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԱՄ ՌԱԶՄԻԿԻ 13079
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ 11506
Թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) 0
Վավեր քվեաթերթիկների թիվը 24585
Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 25477
Անճշտությունների չափը 13
Լուսանկարը` Ֆոտոլուրի
© Medialab.am