«Քաղաքացիական խորհուրդը» կոչ է անում համախմբվել երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար

Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը կոչ է անում հայ մտավորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին համախմբվել երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ Թաթուլ Մանասերյանը ընթերցեց խորհրդի հայտարարությունը.

«Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ապրած տարիների Հայրենիքի համար պատասխանատվության և անմնացորդ ծառայության բարձր առաքելություն է: Իր երկրային կյանքի վերջին շրջանում նա հասցրեց ոչ միայն ձևակերպել իր քաղաքական կտակը, այլև ձևավորեց և գլխավորեց զինակից-գաղափարակիցների, հայրենիքի նվիրյալների մի ամբողջ բանակ:

2020 թվականի նոյեմբերի 10-ին, Արցախի հերոսը հայտարարեց. « Հայրենիքի փրկության այս օրհասական պահին, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել «Քաղաքացիական խորհուրդ», որի կազմում կընդգրկվեն հայ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հասարակությունը»: «Քաղաքացիական խորհուրդն» այսօր կայացել է:

Նրա ստեղծած թիմը համոզված է, որ ինչպես երբևէ, հենց մեզանից է կախված հայ ժողովրդի և հայոց պետության ճակատագիրը»:

«Քաղաքացիական խորhրդի» հայտարարության մեջ նշված է, որ այս ծանր իրավիճակում այլ բան չի մնում, քան համախմբվել` կյանքի կոչելու «Կոմանդոսի» պատգամը` Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ ուժերի ջանքերով կառուցել կենսունակ և հզոր ազգային պետություն»: