Մոնպելիեի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել` Ֆրանսիային կոչ անելով ճանաչել Արցախը

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի խորհուրդը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը՝ արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին, հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին»,- ասված է գրառման մեջ: