Ի՞նչ գնումներ է կատարել վարչապետի կինը Փարիզում (Լուսանկար)

Ի՞նչ գնումներ է կատարել վարչապետի կինը Փարիզում (Լուսանկար)
Ի՞նչ գնումներ է կատարել վարչապետի կինը Փարիզում (Լուսանկար)

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած եւ բուռն քննարկումների տեղիք տված լուրերի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է կատարել եւ գրառում արել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին:

Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել:

Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում):

Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը։  Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, Պայուսակ` Շուշանին եւ նկարում պատկերված մնացածը՝ Արփիին, Շուշանի ու Արփիի նվերնների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ:

Այսքանը։

Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը եւ ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ): Սիրում եմ բոլորիդ <3 <3 <3 »։