«Պարոն Փաշինյան, է, կներե՛ք, պարոն Քոչարյան…». Ագարակում քաղաքացին Փաշինյանի ազգանունով դիմեց Քոչարյանին

Այսօր Ագարակում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ գրանցվեց։

Բնակիչներից մեկը Քոչարյանին հարց տալիս նրան «պարոն Փաշինյան»-ով դիմեց:

«Պարոն Փաշինյան, …է՜, կներեք, պարոն Քոչարյան», -հարցը ձևակերպելուց առաջ ասաց քաղաքացին, և դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել:

Քոչարյանը, սակայն, անարձագանք չթողեց քաղաքացու վրիպումը.

«Վայ, վայ, վայ էս ի՞նչ արեցիք»: «Կներեք, վիրավորեցի, կներեք», -ասաց քաղաքացին: Քոչարյանը, սակայն, հանդուրժող էր ու ժպտալով նկատեց.

«Ոչինչ, ոչինչ պատահում է»: