Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, կվերանորոգվի, այգում կլինի գազոն, սալուղի

ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2020 թվականի՝ Գավառի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Հազարաշեն» ԱԿ-ն: Աշխատանքների պայմանագրային արժեքը 8մլն 20 հազար 580 դրամ է, որից համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55% կամ 4 մլն 411հազար 319 ՀՀ դրամ, իսկպետական բյուջեից տրամադրվել է 45% կամ 3մլն 609 հազար 260 ՀՀ դրամ:

Աշխատանքների շրջանակներում նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, գազոնների կառուցում, սալիկապատում եւ սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. գտնվում է եկեղեցու հարակից եւ Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարը։

Նորություններ համայնքներից#ԳավառՎերանորոգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքըՀՀ Կառավարության…

Posted by ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան on Tuesday, August 18, 2020