Խուճապ մաքսային միությունում

Խուճապ մաքսային միությունում
Խուճապ մաքսային միությունում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անմիջականորեն շոշափում է ԱՊՀ շրջանակներում երկրների փոխհարաբերությունները եւ անուղղակի առնչվում մաքսային միությանը: «Ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել ամենամոտ ժամանակներս, որպեսզի տեղի ունենա կարծիքների փոխանակում եւ իրավիճակի վտանգավոր միտումների զարգացումը թույլ չտալու միջոցների քննարկում», ասել է Նազարբաեւը: Պուտինը հեռախոսով […]

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անմիջականորեն շոշափում է ԱՊՀ շրջանակներում երկրների փոխհարաբերությունները եւ անուղղակի առնչվում մաքսային միությանը: «Ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել ամենամոտ ժամանակներս, որպեսզի տեղի ունենա կարծիքների փոխանակում եւ իրավիճակի վտանգավոր միտումների զարգացումը թույլ չտալու միջոցների քննարկում», ասել է Նազարբաեւը:

Պուտինը հեռախոսով արդեն քննարկել է Ուկրաինայի վիճակը Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հետ, սակայն Ղազախստանի նախագահը երեւում է պատասխաններ չի ստացել իր հարցերին: Այդ պատճառով էլ պահանջում է առանձին հանդիպում:

Ինչպես հայտնի է, մայիսի 1-ին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը մտադիր են հիմնել Եվրասիական միություն: Սակայն, Ուկրաինայի իրավիճակը կարող է հանգեցնել զգալի փոփոխությունների: Ուկրաինան պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ ասոցիացիան, եւ այդ կապակցությամբ չի բացառվում ԱՊՀ-ից նրա դուրս գալը: Դա, ինչպես նաեւ Եվրասիական միության ստեղծումը, կարող է հանգեցնել ԱՊՀ լուծարմանը: ԱՊՀ անդամները, որոնք չեն ցանկանում միանալ Եվրասիական միությանը, որեւէ մոտիվացիա չեն ունենա մնալ ԱՊՀ-ում, որը ստեղծվել է որպես հետխորհրդային ինտեգրման «վթարային» տարբերակ: Կարդալ ավելին