Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-ին ժամանել է Հայաստան:

«Զվարթնոց» օդանավակայանում Մերկելին դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր նախատեսված են երկու կառավարությունների ղեկավարների բանակցությունները:

Մերկելի այցը տարածաշրջանային է։ Նա Երևան է ժամանել Թբիլիսիից, իսկ կիրակի կմեկնի Բաքու:

Մերկելը «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: