ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ:

Մեկ այլ հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: