Անի Սամսոնյանը ադրբեջանցի պատվիրակին հորդորել է խաղաղության պատվիրակ չձևանալ և հիշեցրել նաև Շուշիի եկեղեցու ռմբակոծումները

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում։

«ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ներկայացրել եմ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին։ Մասնավորապես անդրադարձել եմ խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումներին, հայ ռազմագերիների, պատանդների և զոհերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, Թուրքիայի ջանքերով Սիրիայից տարածաշրջան տեղափոխած ահաբեկիչներին և վարձկաններին պատերազմում ներգրավելու, ինչպես նաև միջազգային իրավունքով արգելված զենքեր, այդ թվում քիմիական, կիրառելու մասին

Ամփոփելով՝ ադրբեջանցի պատվիրակին հորդորել եմ խաղաղության պատվիրակ չձևանալ և հիշեցրել նաև Շուշիի եկեղեցու ռմբակոծումները»։