ԱԺ պատգամավորները Բելառուս կգործուղվեն դիտորդական առաքելության շրջանակում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ  (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն  Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Արմեն Եղիազարյանը:

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը: