Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։

Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։

Սիրելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ…

Posted by Edmon Marukyan on Monday, August 3, 2020