Վանաձորում սողանքային երևույթներ են ակտիվացել

Վանաձորում սողանքային երևույթներ են ակտիվացել
Վանաձորում սողանքային երևույթներ են ակտիվացել

Նոյեմբերի 1­-ին, ժամը 12.52-­ին Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանաձորի Սարի Թաղ թաղամասի 2­-րդ փողոցի թիվ 4, 6 և 8 տների կոյուղաջրերը լցվում են հողի մեջ, որի հետևանքով առաջացել է 30 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 0,5 մ խորությամբ հողի հոսք: Սողանքային երևույթների հետագա ակտիվացումը կարող է վտանգավոր լինել հարակից տների և Դարպաս գյուղ տանող ճանապարհի համար:

Վերոնշյալ տներին արգելվել է շահագործել կոյուղագծերը:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստեղծվում է հանձնաժողով:

© Medialab.am