Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարվածը դատապարտելի է համարում։

«Փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և այլ անձանց նկատմամբ բռնությունը դատապարտելի է, անկախ պատճառից:

Եթե պարզվի, որ այդ բռնության պատճառը Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեությունն է, ապա այդ արարքը հասարակական ավելի մեծ վտանգավորություն կներկայացնի (խոսել եմ Սեդա Սաֆարյանի հետ. այդպիսի կասկած ունի)»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել էին Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։