Իրանական բեռնատարներին արգելվել է ՀՀ տարածքից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ

Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպությունը բեռնափոխադրող ընկերություններին արգելել է այցելել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի շրջան, գրում է Factor.am-ը։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերությունների արհմիություններին ուղղված նամակում, վկայակոչելով ԻԻՀ ԱԳ նախարարության հոկտեմբերի 9-ի հրահանգը, տեղեկացրել է, որ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ պետք է մուտք գործել Ադրբեջանի՝ պաշտոնապես ճանաչված սահմաններից։

Այդ պատճառով, Իրանի քաղաքացիներին և վարորդներին խիստ հրահանգվել է, հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար, Հայաստանի տարածքից մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ և Լաչին, ինչպես նաև խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքել: