Ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։

Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ-ի լուսանկարը:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ-ի լուսանկարը: