Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել

Sputnik Արմենիա-ն տեղեկացնում է, որ ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը` առանց կյանքի նշանների։

Ըստ աղբյուրի, այդ մասին տեղեկությունը հաստատել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից և հավելել․

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։