Վճռաբեկ դատարանը «Մարտի 1»-ի գործով արդարացրեց Ալեքսանդր Արզումանյանին

Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Վճռաբեկ դատարանը այսօր որոշեց արդարացնել «Մարտի 1»-ի գործով մեկ այլ դատապարտյալ Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի Թագավորություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին:

Վճռաբեկ դատարանը ճանաչեց Ալ. Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նա, հիշեցնենք, 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման, սակայն համաներման տակ էր ընկել:

Ալ. Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021-ին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

Ավելի վաղ նույն գործով արդարացվել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: