Հրատապ լուր. Եվրոպան սարսափի մեջ է!. «ԱլաՄեզոն» Բլոգ

Հրատապ լուր.  Եվրոպան սարսափի մեջ է!. «ԱլաՄեզոն» Բլոգ
Հրատապ լուր. Եվրոպան սարսափի մեջ է!. «ԱլաՄեզոն» Բլոգ

Խուճապ և վախ ամենուր, բոլորը պահում են իրենց երեխաներին, որպեսզի այս աղետը իրենց դուռ չթակի …
Երեկ սկեսուրիս հետ հայկական կայքերի լուրերն էի կարդում. լիքը բան բացահայտեցինք. Պարզվում է էստեղ հատուկ ցուցակներ կան, ըստ որի երեխաներին հերթագրում են, որ ծնողների ձեռքից առնեն, այնուհետև դասակարգում  են և վաճառում ըստ օրգանների:

Իրերս էի  հավաքել , որ վերադառնանք Հայաստան , էն  էլ ամուսինս զանգեց ասեց .

– Հանգի՛ստ, մենք էդ ցուցակում չկանք !!!

Սթափվեցինք, լրջացանք ու անցանք լուրջ քննարկման..

Ընկերներ, թե ինչի՞ է սուր, տապոռային հակաեվրոպական պրոպագանդա գնում, ես էդ մութ խաղերը գիտում չիմ :)) բայց կարծում եմ արժի ժամանակ ծախսել և լսել եվրպական օրենքների մասին ոչ թե դեղին լուրերից, կամ լրագրողից , որ ոչ մի անգամ չի եղել եվրոպայում, այլ հենց եվոպացիներից, ովքեր այս օրենքներով են ապրում …

Սկեսուրիս հետ երկար զրուցեցինք այս թեմայի շուրջ, ինքը՝ որպես բնիկ ֆրանսիացի, ես՝ որպես սոցիալական աշխատողի և իրավաբանի թարգմանիչ, օգնական:

Սկեսուրս՝ Դոմինիկը , երբ թարգմանում էի հայկական սարսափազդու դեղին լուրերն ասաց, որ ամբողջ կյանքում Եվրոպայում ապրելով երբեւէ նման դեպքի մասին չի լսել, որ գան ու հենց էդպես ծնողից վերցնեն երեխային (Էլ էն օրգանների վաճառք, երեխայից օճառ սարքելը չհաշված :))

– Երբեք  նման բան չեմ լսել: Պիտի իսկապես լուրջ բան լինի , որ երեխային վերցնեն , օրինակ՝ թմրամոլ ծնող , որ վտանգի է  ենթարկել երեխայի կյանքն ու առողջությունը: Եւ նույնիսկ այս դեպքում էլ, ծնողը չի զրկվում իր երեխայից, երբեք: Նրան կարող են հարկադրաբար բուժման ուղարկել, բայց երեխայի հետ շփումը երբեք չի կտրվում եւ բուժվելուց հետո նույն ծնողը կարող է դատարանի միջոցով հետ վերցնել երեխային: 

Ֆրանսիայում ամուր հիմքի վրա է ընտանիք -պետություն կապը:

Պետությունը ամեն ընտանիքի մասին տեղեկանում է առաջին հերթին սոցիալական աշխատողների, տեղամասային ընտանեկան բժիշկների միջոցով:

Ամեն ինչ հսկվում է լավ իմաստով, օրինակ եթե ծնողը գումար չունի, տուն չունի, երեխան հագուստ չունի,  այս ամենը սոցիալական աշխատողը տրամադրում է պետության անունից: Ի դեպ, այս օգնությունից այստեղ օգտվում են հազարավոր մեր հայրենակիցները:

Հարկ է նշել, որ պետությունը կանգնած է կնոջ կողքին : Օրինակ եթե կինը ոստիկանություն կանչի և ասի, որ ամուսինը բռնանում է, անկախ նրանից` ապացույց կա, թե ոչ, ոստիկանությունը իրավասու է տղամարդուն պարտադրել տանից դուրս գալ, մինչև հարցը լուծվի,  անգամ,  եթե տունը պատկանում է ամուսնուն:

Եվ եթե սոցիալական աշխատողը նկատի, որ երեխային վատ են վերաբերվում, ապա խնդիրը կփորձի լուծել  հենց ինքը,  հոգեբանի օգնությամբ:

Սկեսուրս ասում է.

-Նույնիսկ եթե երեխային ծնողները ծեծեն, մարմնի վրա կապտուկներ ունենա, գործը սոցիալական աշխատողի մակարդակով կլուծվի. Ֆրանսիան մեծ հոգատարությամբ է վերաբերվում թե իր քաղաքացիների թե օտարազգի երեխաներին

Ես երկու  տարի աշխատել եմ Casas սոցիալական և իրավաբանական կազմակերպությունում : Տեսել եմ սոցիալական աշխատողների հոգատար աշխատանքը, ծնողները բացի ամսական գումարից ստանում են ամեն տեսակ օգնություն ` սկսած տակդիրներից մինչև գրենական պիտույքներ, հագուստ, օգնություն ցանկացած փաստաթղթի հարցում, ոչ մի երեխա անչափահաս իրավունք չունի առանց տան մնալու, սոցիալական աշխատողը հոգում է բնակարանի հարցը, իսկ պետությունը իր վրա է վերցնում ցանկացած բժշկական օգնության ծախս: Բառացիորեն ոչ մի կոպեկ չեն վճարում ծնողները երեխայի բուժօգնության համար եթե անապահով ընտանիք են:

Հասարակ մի հարց. հարյուր հազարավոր ձեր բարեկամներ ապրում են Եվրոպայում, ԱՄՆ–ում, երբեւէ լսե՞լ եք, որ որեւէ մեկի երեխային վերցնեն ձեռքից: Կամ լսել եք երբեւէ ձեր արտերկրում ապրող հարազատներից, որ ասենք Մարգուշի թոռանը վերցրեցին, որ օրգանները վաճառե՞ն:

Մի քանի տարի ապրելով Եվրոպայում, զվարճալի էր տեսնել որոշ լրատվական միջոցների նկարագրած Եվոպան, որը ոչ մի եզր չունի ճշմարտության հետ: Ասում եմ զվարճալի, բայց միեւնույն ժամանակ եւ շատ տխուր, որովհետեւ մի պահ պատկերացրեցի իմ ընկերներին, ովքեր կարդում են այդ նյութերը և այնքան հավատում նման բաների:  

Օ, դուռը թակում են: Հավանաբար եկել են երեխաներին օճառ սարքելու գործով:

Լուսանկարում տղաս է՝ Լուկան: Սարսափած է :))))

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog