Նախկին հայաստանաբնակների նախաճաշը հայրենիքից հեռու. «Ալամեզոն» Բլոգ

Նախկին հայաստանաբնակների նախաճաշը հայրենիքից հեռու. «Ալամեզոն» Բլոգ
Նախկին հայաստանաբնակների նախաճաշը հայրենիքից հեռու. «Ալամեզոն» Բլոգ

Երբ մի անգամ Գերմանիայում ապրող ընկերուհիս տեղադրեց իրենց պարզ նախաճաշի նկարը, շատ զարմացա. պարզվում է` գերմանացիները և հայերը մի ընդհանուր գիծ ունեն` ճոխ և ուշ նախաճաշ։

Փաստորեն իմ Շուշանին հեչ էլ պետք չէր իր նախասիրությունները փոխել, այդպես միտք առաջացավ հավաքել աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի նախաճաշը և տեսնել` արդյոք օրվա «գլխավոր» մասը փոխվե՞լ է հայերի մոտ ըստ երկրի, թե՞ ոչ։

Սյուզաննա, Հոլանդիա 

Ամեն օր նախաճաշում եմ երեխաների հետ։ Սա դասական հոլանդական նախաճաշ է։ Միայն հանգստյան օրերն են տարբերվում։ Իհարկե, ըստ երկրի նախասիրությունները փոխվել են, այստեղ ավելի թեթև ենք սնվում, կարծում եմ` մեզ համար շատ հարմար տարբերակ է:

Շուշի, ԱՄՆ, Լոս Անջելես 

Մենք շատ անկանոն ենք նախաճաշում, բայց երբ նախաճաշում ենք, ապա այսպես:

Սոնա, Ֆրանսիա 

Մեր ամենօրյա նախաճաշը բաղկացած է կամ պանիր, երշիկ, ձվից, կամ էլ թեյ, կարագ, մուրաբայից։ Նախաճաշում ենք ես ու ամուսինս, հիմնականում` ժամը 11-ին։ Արդեն 3 տարի է` ապրում ենք Ֆրանսիայում, բայց մեր նախաճաշում և ընդհանրապես սննդակարգում ոչ մի փոփոխություն չի եղել։ Գուցե շատերը ինձ հետ չհամաձայնեն, բայց ես, ապրելով հանդերձ Ֆրանսիայում, ամեն ինչում ու ամենուր փնտրում եմ հայկականը։

 

Լիլիթ, Մոսկվա 

Նախաճաշում ենք ես ու տղաս, ամուսինս օրը սկսում ա միայն սուրճով: Ես առաջ միայն դատարկ սուրճ էի խմում, հիմա պետք ա ինչ-որ քաղցր բլիթ ու յոգուրտ կամ մածուն ուտեմ:

Եվ վերջում ավելացնեմ `

Նունե, արցախյան արևով համեմված նախաճաշը:

Ա՛յ էսպես էր հայաստանաբնակ իմ ընկերուհի Տաթևը նախաճաշ պատրաստում իր հյուրատան բոլոր արտասահմանցի հյուրերի համար: 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog