Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է. «Արմենպրես»

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին ավտովթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»- ը:

««Արմենպրես»-ն այս մասին իմացավ շախմատի ֆեդերացիայից: Դեպքը տեղի է ունեցել Սեբասիա փողոցի վրա: Կաոլիի վարած մեքենան բախվել է բետոնե հենասյանը:  Նա այժմ հիվանդանոցում է»,-գրում է աղբյուրը:

Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունը հայտնում է.

Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջիտակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակությանփրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: