Ձեր տունը եղա՞վ կամ արտահայտություններ հայ էմիգրանտի բառարանից. «Ալամեզոն» Բլոգ

Ձեր տունը եղա՞վ կամ արտահայտություններ հայ էմիգրանտի բառարանից. «Ալամեզոն» Բլոգ
Ձեր տունը եղա՞վ կամ արտահայտություններ հայ էմիգրանտի բառարանից. «Ալամեզոն» Բլոգ

Ընկերներիցս մեկը պատմում է, որ երբ մի անծանոթ հայ իրեն Ֆրանսիայում հարցրել էր՝ ձեր տունը եղա՞վ, զարմացել էր էդ տարօրինակ հարցից, որովհետև ինքը դիվանագիտական առաքելությամբ էր Ֆրանսիայում, ուստի գաղափար անգամ չուներ՝ ի՛նչ է էմիգրանտի բառապաշարում «տուն լինել»-ը նշանակում։ 

Ինչպես և ԽՍՀՄ-ում, այնպես էլ Ֆրանսիայում, մարդիկ, ովքեր չեն ուզում կամ չեն կարող սեփական բնակարան գնել, հերթ են կանգնում պետական տան համար։ Ի տարբերություն ԽՍՀՄ-ի , տունը չեք կարող գրանցել կամ վաճառել կամ նվիրել, բայց եթե ցանկություն կա և կայուն ֆինանսական աղբյուր, կարող եք ապրել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Կա իհարկե սոցիալական տուն ևս, և առաջինը իհարկե ՝ հավելում համարն է, շատերը 115 հույսով (մեկ-երկու գիշերով կացարան):

Թե՛ սոցիալական տունը, թե՛ պետական HLM տան վարձը հնարավորինս մատչելի է, որոշ դեպքերում 70%-ը վճարում է պետությունը կամ զեղչվում է։

Իրականում տուն ստանալու տրամաբանական ցուցակ գոյություն չունի։ Կան մարդիկ, ովքեր երկու տարի հետո են ստանում, մի քանի ամիս հետո, հինգ տարի հետո, հենց դրա համար հայությանը թղթից հետո համար երկրորդ հարցն էս է. 

– Հը՞, տունդ եղա՞վ, թե՞ հոթելում ես… 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog