Ադրբեջանական ԶԼՄ-ներ․ Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել պրոպան և պարարտանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան հերթական բեռնափոխադրումն է իրականացվել։

Նրանց տվյալներով՝ այսօր Հայաստան է առաքվել 14 երկաթուղային վագոն՝ 470 տոննա պրոպանով, ինչպես նաև հինգ վագոն՝ 339 տոննա պարարտանյութով։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։