Առողջության անձնագիր՝ Ֆրանսիա այցելող ոչ եվրոպացի օտարերկրյա պատվաստված քաղաքացիների համար

Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը ստեղծում է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր պատվաստված են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերով, ձեռք բերել Ֆրանսիայի տարածքում վավեր առողջության անձնագիր:

Սկզբնական շրջանում, այս համակարգը բաց է ոչ եվրոպացի օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր արդեն գտնվում են ազգային տարածքում կամ կժամանեն մինչև օգոստոսի 15-ը: Այս ամսաթվից հետո ժամանման վերաբերյալ դիմումները հաշվի կառնվեն ավելի ուշ:

Զբոսաշրջության, արտերկրում բնակվող ֆրանսիացիների և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու, պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարում է՝
« Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի համատեղ որոշման համաձայն՝ մենք ստեղծում ենք հատուկ համակարգ, որը թույլ է տալիս մեր տարածքում արդեն ներկա ոչ եվրոպացի օտարերկրյա զբոսաշրջիկներին ձեռք բերել առողջության անձնագրին համարժեք QR կոդ: Օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ներկայացնել իրենց դիմումները:

QR կոդը ստանալու համար պետք է պարզապես էլ. փոստով ուղարկել պատվաստման ապացույց, անձը հաստատող փաստաթուղթ, ներբեռնվող դիմումի ձևը և ինքնաթիռի տոմս » :

Պատվաստված օտարերկրյա քաղաքացիների առողջության անձնագիրը կարող է պահանջվել հետևյալ պայմաններով՝

  • – 18 տարեկանից բարձր (12-ից 17 տարեկան անչափահասների համար առողջության անձնագիր չի պահանջվում մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը, ավելին, մինչև 12 տարեկան անչափահասները չեն ենթարկվում առողջության անձնագիր ունենալու պարտավորությանը),
  • – Պատվաստվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերով և ունեն պատվաստումների ամբողջական ժամանակացույց,
  • – Պատվաստված չլինել Եվրամիության անդամ երկրներից մեկում, ինչպես նաև հետևյալ երկրներում՝ Անդորրա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա:
  • Այս համակարգից օգտվելու համար՝ դիմողները պետք է ուղարկեն [email protected] էլ. հասցեին հետևյալ փաստաթղթերը (pdf, jpg կամ png ձևաչափով)՝
  • – բնակության երկրի կանոններին համապատասխանող հաստատված պատվաստման սերտիֆիկատ, որը ներառում է պատվաստումների ամբողջական ժամանակացույցը, և ապացուցում է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից ճանաչված կամ համարժեք պատվաստանյութերով պատվաստված լինելը,
  • – վավեր անձնագիր,
  • – ինքնաթիռի տոմսեր (երկկողմանի),
  • – դիմումի ձևը, որը կարելի է ներբեռնել այստեղ:

Ուշադրություն, թերի ոչ մի դիմում չի ուսումնասիրվի:

Դիմումների ուսումնասիրությունը դյուրացնելու համար՝ նամակը պետք է հասցեագրված լինի վերնագրով, ինչպես նշված է ստորև՝ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ / ԱԶԳԱՆՈՒՆ Անուն, (օրինակ ՝ ԱՄՆ / ԴՅՈՒՊՈՆ ԺԱՆ, կամ ԿԱՆԱԴԱ / ԴՅՈՒՐԱՆ ԱՆ):

Դիմումը ուսումնասիրվելուն պես՝ կուղարկվի QR կոդը պարունակող էլ. նամակ, որն էլ կարող է տպվել և ներկայացվել թղթային կամ թվային ձևաչափով, և վերջինիս տևողությունը չի սահմանափակվի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջ՝ https://www.diplomatie.gouv.fr: