Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր․ Նիկոլ Փաշինյան
Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում»: