Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել. Hraparak.am

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել. Hraparak.am
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել. Hraparak.am

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը։

Այս մասին Hraparak.am-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գնդապետին քննիչները դեռ չեն հարցաքննել, քանի որ նա այն առողջական վիճակում չէ, որ ի վիճակի լինի մանրամասներ պատմել դեպքի վերաբերյալ։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հիշեցնենք, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախաքննության ընթացքում երկու անձ՝ մարզպետի օգնականն ու իր եղբայրը կալանավորվեցին, իսկ Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար իրավապահները քննություն են իրականացնում։

Մանրամասները՝ այստեղ։