ԱՄՆ հայամետ կոնգրեսականները կոչ են անում անվավեր համարել ԼՂ հրադադարի պարտադրված պայմանները․ 1lurer.am

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները ներկայումս անվավեր համարել, և Թրամփի վարչակազմին հորդորել են կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հետամուտ լինել Արցախի կարգավորմանը՝ հիմնված ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա:  Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել մարդասիրական և ականազերծման աջակցություն ցուցաբերել՝ հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում հայամետ կոնգրեսականները նշել են, որ «ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում միանձնյա թելադրվի և գերակշռվի Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, և հորդորել է միջազգային խաղաղապահներ տեղակայել՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկում իրականացնելու համար»:

Մանրամասները՝ այստեղ