Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարած քարոզարշավը որպես՝ «հոգնած» ու «անհետաքրքիր» որակեց:
Մեր այն հարցին, թե՝ հոգնած քարոզարշավ է, որովհետեւ ընտրություններին մասնակցողները տեմպի՞ն չեն դիմանում, թե՞ հասկանում են, որ Հայաստանում քարոզարշավով կամ ծրագրերով, PR-ով ու գովազդով չէ, որ հնարավոր է ընտրություններում հաղթել կամ որոշակի հաջողությունների հասնել: «Համաձայն չեմ ձեր դիտարկման հետ. գովազդով էլ է, PR-ով էլ է: Անկախ նրանից, թե մենք ինչ ենք ասում՝ ընտրակաշառք է բաժանվում, տոկոսներ են նկարելու եւ այլն, իսկ ես հիմա համոզված եմ, որ չեն նկարելու, Հրազդանի ընտրություները ցույց տվեցին, ու ԱՄՆ դեսպան Հեֆերն էլ հետո ֆիքսեց, որ այդ տեսակի ընտրությունները «մաքուր» ընտրություններ են: Հիմա ընտրությունները եթե կեղծվում են՝ կեղծվում են ոչ թե նկարելով, բռի ուժով, քվեատուփ գողանալով, այլ կամ քվեարկությունից երկու օր շուտ, կամ ընտրատեղամասից 200 մետր հեռու»,- ասաց Կարեն Քոչարյանը:
19.04.2012
ՀԱԿ-ը այրվեց ու մոխրացավ, հիմա ընդդիմության առաջնորդը «Ժառանգությո՞ւնն» է
ՀԱԿ-ը այրվեց ու մոխրացավ, հիմա ընդդիմության առաջնորդը «Ժառանգությո՞ւնն» է



















