Ադրբեջանից Հայաստան է վերադարձել երկու գերի

Քիչ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը, գրում է Factor.am-ը։

Հայրենիք վերադարձող գերիները, նախնական տվյալներով, հուլիսի 14-ին Սև լճի տարածքից գերեվարված վարորդ Արամայիս Տոռոզյանն ու զինծառայող Արթուր Նալբանդյանն են: Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Պատերազմից հետո մինչ օրս հայրենիք է վերադարձվել 104 գերի։