Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Ազատության հրապարակ

Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Ազատության հրապարակ
Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Ազատության հրապարակ

Այսօր Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Ազատության հրապարակ, որտեղ սեպտեմբերի 30-ից ընդդիմությունը նստացույց է անցկացնում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջով:
Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է վրաններում նստացույց անցկացնող քաղաքացիներին, բարեւել նրանց, ապա վերջինիս հետ մի քանի րոպեյով առանձնացել է Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչի՞ մասին են զրուցել Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը, հայտնի չէ:

© Medialab.am