Շուրջ 10000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել են ՀՀ-ն թույլ չի տալիս դուք գնաք ՀՀ․ Փաշինյան

Այսօր ուղիղ եթերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել արցախահայերին.

«Տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10,000 մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետև, հնարավոր է՝ տեղափոխվեք Հայաստան։ Նրանց լուսանկարել, տեսանկարահանել են և հետո ասել՝ Հայաստանը թույլ չի տալիս դուք գնաք Հայաստան։

Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել։ Ինձ համար ակնհայտ է՝ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ և քաոս առաջացնելու համար»: