Պատգամավորը դրամի արժեզրկման պայմաններում կանխատեսում է կառավարելի գնաճ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը երկրում դրամի արժեզրկման ֆոնին տեսնում է գնաճային ճնշում, սակայն վստահ է, որ գնաճը կլինի կառավարելի, քաղաքացիներին հորդորում է խուճապի չմատնվել, չդիմել խուճապային քայլերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը դրամի արժեզրկումը պայմանավորեց առկա անորոշություններով: 

«Ներկայում առկա անորոշություններով պայմանավորված՝ դրամի վրա ճնշումն էլ ավելի է մեծանում: Դրամի որոշակի արժեզրկումը կար նաև համավարակի սկզբնական շրջանում»,-ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում ԿԲ-ն, կառավարությունը բազմիցս ասել են, որ վիճակը կառավարելի է: «Արդյունքում տեսանք, որ իսկապես կառավարելի էր: Տնտեսությունն իհարկե վնասներ էր կրում, անկում էր գրանցվում, բայց մեծ հաշվով, քանի որ խնդիրներն ինստիտուտիցիոնալ բնույթի չէին, հնարավոր եղավ վերականգնել միտումները»,-ասաց Մանուկյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։