Էրդողանը հրահանգել է բացել հայ-թուրքական սահմանը. Yerkir.am

Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է բացել հայ-թուրքական սահմանը: Այս մասինտեղեկացնում է yerkir.am -ը` հղում անելով թուրքական Taraf -ին:

Աղբյուրի տեղեկացմամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերին ուղղված` Էրդողանի ուղերձը առաջին քայլն էր, որին հաջորդել է մեկ քայլ ևս: Նա հրահանգել է սկսել սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները:   Ըստ կայքի՝ սահմանի բացումը նախատեսվում է սեպտեմբեր ամսին: