Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին․

Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ տնտեսական մրցակցությունը, հավասար հնարավարությունների իրացումը։

Օլիգարխիան հակապետական, հակահասարկական սուբստանցիա է։

Օլիգարխիան պետության կենսագործունեությունը քայքայող համակարգաստեղծ քաղցկեղ է, որը ենթակա է հիմնահատակ ոչնչացման։

Թող որևէ մեկը չկասկածի՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության համար մղվող պայքարի հերթական ալիքի թիրախը օլիգարխիան է՝ հայրենիքը անասնաբար խժռող և լափող։

Թող որևէ մեկը փորձի խուսափել ժողովրդի ցասումից։

Ու թող որևէ մեկը փորձի ոտնձգել պետության դեմ․․․

Օլիգարխիան չարիք է, այն ճնշում է տնտեսության ու պետության զարգացման և կայացման հիմքը հանդիսացող ազատ տնտեսական…

Gepostet von Arman Babajanyan am Freitag, 5. Juni 2020