Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք․ մարզպետարան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետարանը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։

Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։