Փաշինյանը մինչև տարեվերջ կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև տարեվերջ կարող է այցելել Ռուսաստան։ Այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։

Հանդիպումից հետո Փաշինյանը հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են «անկեղծ և կառուցողական խոսակցությունը» շարունակել Մոսկվայում՝ իր առաջիկա այցի ընթացքում։