Հակաճգնաժամային 11-րդ և 12-րդ ծրագրերին դիմելու անհրաժեշտություն չկա

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ գործարկել է կոմունալ վարձավճարների փոխհատուցման երկու ծրագիր՝

50%-ի չափով աջակցություն այն բաժանորդների համար, որոնք փետրվար ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։
30%-ի չափով աջակցություն 10․000 – 30․000 դրամ բնական գազ և 5․000 – 10․000 դրամ էլեկտրաէներգիայի սպառած բաժանորդներին։

Հակաճգնաժամային 11-րդ և 12-րդ ծրագրերին դիմելու անհրաժեշտություն չկա։