118 հազար դոլար է հավաքվել Դաունի համախտանիշով նորածնին Հայաստանից հեռացնելու համար

118 հազար դոլար է հավաքվել Դաունի համախտանիշով նորածնին Հայաստանից հեռացնելու համար
118 հազար դոլար է հավաքվել Դաունի համախտանիշով նորածնին Հայաստանից հեռացնելու համար

Amtimes.com -Ամերիկյան ABC  հեռուստաընկերության Good morning America ծրագիրը, ապա նաեւ` ABC News-ը, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ անդրադարձել են Երեւանում մի փոքրիկի ծննդյան պատմությանը: Այն ուշադրության է արժանացել, քանի որ հայ մայրիկի եւ նորզելանդացի հայրիկի երեխան` Լեոն, ծնվել է Դաունի համախտանիշով, ինչից հետո հայ մայրիկը հրաժարվել է իր երեխայից, իսկ նորզելանդացի հայրիկը հայտարարել է, որ չի […]

Amtimes.com -Ամերիկյան ABC  հեռուստաընկերության Good morning America ծրագիրը, ապա նաեւ` ABC News-ը, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ անդրադարձել են Երեւանում մի փոքրիկի ծննդյան պատմությանը:

Այն ուշադրության է արժանացել, քանի որ հայ մայրիկի եւ նորզելանդացի հայրիկի երեխան` Լեոն, ծնվել է Դաունի համախտանիշով, ինչից հետո հայ մայրիկը հրաժարվել է իր երեխայից, իսկ նորզելանդացի հայրիկը հայտարարել է, որ չի պատրաստվում նույնը անել, եւ որպես միայնակ հայր կպահի ու կմեծացնի իր որդուն: Նա դրամահավաք է սկսել Bring Leo Home խորագրով եւ արդեն հազարավոր դոլարների նվիրատվություն ստացել:

Ի դեպ` անհրաժեշտ է եղել 60 հազար դոլար, 9 օրվա ընթացքում հավաքվել է 177.856 հազար դոլար:

Այս պատմության մասին երեկ գրել էր նաեւ հայկական Disabilityinfo կայքը:

Սեմյուել Ֆորրեսթը, երեխայի հայրը, Disabilityinfo-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնելիս շատ կարեւոր շեշտադրումներ է արել: Մասնավորապես` նա ասել է, որ հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ, եւ եթե երեխան չի համապատասխանում դրանց, պարզապես հրաժարվում են նրանից:

«Հիվանդանոցում, որտեղ տղաս ծնվել է, նշեցին, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 98%-ից ծնողները հրաժարվում են: Կարծում եմ` հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ. նրանք իրենց երևակայության մեջ գծում են իրենց իդեալական երեխային, և երբ նորածինը չի համապատասխանում դրան, կարող են լքել նրան: Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրների: Բացի դրանից, ծնողները վախենում են հասարակական կարծիքից»-ասել է նա: 

Բայց խնդիրը, ինչպես իրավամբ նշել է նորածնի հայրը, միայն հասարակությունը չէ, միայն մշակույթը չէ: «Խնդիրը տեղեկատվության, պետական աջակցության և ծառայությունների պակասն է: Մարդիկ պետք է անհրաժեշտ կրթություն և տեղեկատվություն ստանան այս մասին, իմանան դրական օրինակների մասին, որպեսզի կարողանան իրենց փոքրիկին լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն տալ»,-ասել է միայնակ հայրիկը:

ABC-ի լրագրողին Սեմյուել Ֆորրեսթը հայտնել է, որ իր կինը, այսինքն երեխայի մայրը, իրեն ընտրության առաջ է կանգնեցրել` կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն: Մայրը` Ռուզան Բադալյանը հաստատել է սա:

Կարդալ ամբողջական հոդվածը http://armtimes.com/hy/read/59275